Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Վճարովի մահ` պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում կներդրվի 2018-ից

Վճարովի մահ` պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում կներդրվի 2018-ից
02.12.2017 | 15:21

Հայաստանում 2018-ից ներդրվելու է պալիատիվ բուժօգնության ծառայությունը: Հիմա կատարվում են փաստաթղթերով՝ ցավազրկող դեղերի և թմրադեղերի շրջանառությանը և դրանց տրամադրման դյուրացման աշխատանքներ: Բուժող բժիշկներն այդ դեղամիջոցները կարող են առանց որևէ խնդրի դուրս գրել հիվանդի համար: «Պալիատիվ բուժօգնությունը նախատեսում է և ցավազրկում, և տերմինալ ստադիայում գտնվող հիվանդների խնամք, ինչը նշանակում է հասնել նպատակի՝ մարդու կյանքի որակը լավացնել մինչև մահ»,- ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Պալիատիվ բուժօգնության դեպքում հիվանդը կարող է մնալ տանը, բժիշկների խումբը կարող է գալ և առաջնային բուժօգնությունը տրամադրել հենց տանը: «Այս փուլում մենք հնարավորություն չենք ունեցել գումար հատկացնել պետբյուջեից և սկզբնական փուլում այդ ծառայությունը կլինի վճարովի: Երբ հնարավորություն լինի բյուջեից գումար հատկացնել, ինչ-որ մի խավ հնարավորություն կունենա օգտվել այդ ծառայությունից»,- նշել է նախարարը։

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ